Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը
26.01.2026
Հունվարի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նախորդ տարվանից ընթացքի մեջ գտնվող հանձնարարականների կատարման ընթացքը, շահագործման ժամկետների հստակեցումը, ավարտված ծրագրերի երաշխիքային ժամկետների շրջանակում արձանագրված շինարարական թերությունների վերացման հարցերը, ինչպես նաև 2026 թվականի համայնքային բյուջեների հաստատման և առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հետ կապված թեմաները։
Առանցքային հարցերից էին վարարումների և սողանքային գոտիների խնդիրների ժամանակին կանխարգելումը, ինչպես նաև Մարտունի և Վարդենիս համայնքներում կենտրոնացված աղբահանության համակարգին անցնելու գործընթացը։
Քննարկվեցին Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակի և ՀՀ Զինված ուժերի կազմավորման օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցերը և մի շարք այլ թեմաներ։
Խորհրդակցության ավարտին մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին նոր հանձնարարականներ՝ ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացմանն ու մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը։










