Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գոհունակություն և վստահություն․ քաղաքացիները բարձր են գնահատում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը

21.01.2026


Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Գավառի և Մարտունու բժշկական կենտրոններ, տեղում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, բուժօգնության կազմակերպման գործընթացին և զրուցել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից օգտվող քաղաքացիների հետ։
Մարզպետը կարևորել է համակարգի դերը՝ քաղաքացիների համար որակյալ, հասանելի և ժամանակին բժշկական ծառայությունների ապահովման գործում՝ անկախ սոցիալական կարգավիճակից կամ բնակության վայրից։
Քաղաքացիները գոհունակությամբ են խոսել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին՝ ընդգծելով, որ այն զգալիորեն թեթևացրել է բժշկական ծախսերի բեռը, բարձրացրել է բուժօգնության մատչելիությունն ու վստահությունը առողջապահական համակարգի նկատմամբ։ Նրանց խոսքով՝ համակարգը նպաստում է ինչպես հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, այնպես էլ արդյունավետ բուժման կազմակերպմանը՝ ապահովելով սոցիալական արդարության և հոգատար պետության կարևոր սկզբունքների իրագործումը։
Առաջիկայում մարզպետը նախատեսում է այցելել նաև մարզի մյուս բժշկական կենտրոններ՝ տեղում ծանոթանալու դրանց գործունեությանը և առողջապահական ծառայությունների մատուցման գործընթացին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-22 17:55:27