Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է (EU4Sevan+) ծրագրի ղեկավար Նիլս Թեվսին
20.01.2026
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համատեղ ֆինանսավորվող և GIZ-ի կողմից իրականացվող «Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ հանուն Հայաստանում կայուն համայնքային զարգացման» (EU4Sevan+) ծրագրի ղեկավար Նիլս Թեվսին և ծրագրի կեղտաջրերի կառավարման խորհրդատու Էդգար Փիրումյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում Սևանա լճի և հարակից ջրհավաք ավազանների ջրային ռեսուրսների և կեղտաջրերի կառավարման գործընթացների բարելավմանն ուղղված հարցեր։ Անդրադարձ է կատարվել համայնքներում կայուն, շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից անվտանգ լուծումների ներդրման հնարավորություններին, ինչպես նաև տեղական կարողությունների ամրապնդմանն ու ոլորտային քաղաքականության զարգացմանը՝ ԵՄ ջրային և կլիմայական պարտավորությունների համատեքստում։
Մարզպետ Կարեն Սարգսյանը կարևորել է ծրագրի իրականացումը Գեղարքունիքի մարզում՝ ընդգծելով Սևանա լճի պահպանության և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ռազմավարական նշանակությունը մարզի և հանրապետության համար։ Կողմերը քննարկել են նաև GIZ-ի կողմից հնարավոր աջակցության ուղղությունները և համագործակցության հետագա քայլերը։
Հանդիպումն անցել է փոխըմբռնման և համագործակցության պատրաստակամության մթնոլորտում։








