Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի 2026 թվականի առաջին նիստը

16.01.2026

Հունվարի 16-ին Գեղարքունիքի մարզպետ, մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանի նախագահությամբ անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի 2026 թվականի առաջին նիստը։
Օրակարգում ընդգրկված էին ձմեռային զորակոչի ընթացքին վերաբերող հարցերը։ ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսարը ներկայացրեց հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում և քոլեջներում սովորող, ինչպես նաև «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառությունը շարունակող պատանիների տարկետումների հետ կապված հարցերը։
Զեկուցվեց, որ զորակոչում ներգրավված բոլոր կառույցների միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, իսկ ձմեռային զորակոչն ընթանում է բնականոն ընթացքով՝ առանց խոչընդոտների։
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև վարժական հավաքներին վերաբերող հարցեր, որոնց վերաբերյալ հանձնաժողովի նախագահը տվեց համապատասխան հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-16 17:37:28