Նորություններ
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը
16.01.2026
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2026 թվականի հունվարի 9-ի N 05-Ա որոշմամբ Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2025-2026 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը։
Նույն որոշմամբ հաստատվել է օլիմպիադայի անցկացման կազմկոմիտեի կազմը, առարկայական հանձնաժողովների կազմերը, օլիմպիադայի անցկացման ժամանակացույցը և անցկացման վայրը։
Օլիմպիադայի մարզային փուլը մեկնարկել է հունվարի 14-ին, որտեղ իրենց գիտելիքներն են ստուգել ռուսաց լեզու առարկայից երաշխավորված 84 դպրոցականներ։ Հունվարի 16-ին էլ օլիմպիադայի մազային փուլին մասնակցում են քիմիա առարկայի մասով երաշխավորված 79 դպրոցականներ։
Իսկ հունվարի 19-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում առարկայական օլիմպիադայի տարածքային փուլում հաղթած դպրոցականները մարզային փուլին կմասնակցեն մաթեմատիկա, հայոց լեզու, ֆիզիկա, հայ գրականություն, աստղագիտություն, աշխարհագրություն, ինֆորմատիկա, կենսաբանություն, պատմություն, օտար լեզուներ, ՆԶՊ և մայրենի առարկաների մասով։
Առարկայական օլիմպիադայի մարզային փուլն անցկացվում է Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան Հ․ 2 միջնակարգ դպրոցում։
2025-2026 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները կամփոփվեն 2026 թվականի փետրվարի 12-ին, որտեղ տարբեր առարկաների մասով լավագույն արդյունք ապահոված դպրոցականները կերաշխավորվեն՝ մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին։






