Նորություններ
Գեղարքունիքի մարզում մեկնարկեց 2026 թվականի ձմեռային զորակոչը
09.01.2026
Հունվարի 8-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս համայնքներում մեկնարկեց 2026 թվականի ձմեռային զորակոչը։ Նորակոչիկները ՀՀ պաշտպանության նախարարության Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսարիատներից ճանապարհվեցին ծառայության։
Մարտունի համայնքում ծառայության մեկնող նորակոչիկներին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր ուղղեցին Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, Մարտունի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահագն Դավթյանը, ինչպես նաև ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Կամո Մանուկյանը։ Նորակոչիկները ստացան նաև Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանի օրհնությունը։
Վարդենիս համայնքում նորակոչիկներին շնորհավորեցին և բարեմաղթանքի խոսքեր հղեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակ Մկրտչյանը, ինչպես նաև ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Վարդենիսի զինվորական կոմիսար Կամսար Հարությունյանը։
Առաջիկա օրերին 2026 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի նաև Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքներում։
Բարի ծառայություն մեր նորակոչիկներին, խաղաղ ու ապահով ծառայողական ուղի՝ ի փառս Զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության։















