Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ
08.01.2026
«Հայաստանի ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ։
Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի և ազգային շահերի պաշտպանության գործում։ Ձեր ծառայությունը պահանջում է բարձր պատասխանատվություն, մասնագիտական պատրաստվածություն և պետական մտածողություն՝ մշտապես արձագանքելու անվտանգության ոլորտի ժամանակակից մարտահրավերներին։
Պետության անվտանգությունն ու կայուն զարգացումը հնարավոր են միայն համակարգված, հետևողական և նվիրումով իրականացվող աշխատանքի շնորհիվ, որի կարևոր բաղադրիչն են ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները։ Ձեր կատարած ծառայությունն ունի ռազմավարական նշանակություն և արժանի է բարձր գնահատականի։
Մասնագիտական տոնի առթիվ մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, ուժ և ծառայողական նոր ձեռքբերումներ, իսկ ձեր ընտանիքներին՝ համբերություն, կայունություն և արժանի աջակցություն՝ ձեր կարևոր ու պատասխանատու ծառայության ճանապարհին՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության»։


