Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

07.01.2026


Հունվարի 7-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցավ քաղաքացիների 2026 թվականի առաջին ընդունելությունը։
Այն անցկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սիմոն Մանուկյանը, մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, օգնական Սուրեն Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։

Քաղաքացիները դիմեցին պետական աջակցության ծրագրի շրջանակներում
անասնաբուծության ծրագրից օգտվելու, բուժման կազմակերպման, աշխատանքի տեղավորման, վառելիքի ձեռքբերման, սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար։

Բոլոր դիմումները գրանցվել են մարզպետի աշխատակազմում և կքննարկվեն օրենքով սահմանված կարգով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-08 17:13:13