Տպել
Նորություններ
Մեզ և ձեզ Մեծ Ավետիս
05.01.2026
Այսօր՝ հունվարի 5-ի երեկոյան, Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի հանդիսապետությամբ, Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի ձեռամբ և թեմի հոգևոր դասի մասնակցությամբ։
Քրիստոս ծնավ և հայտնեցավ։
Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։
Մեզ և ձեզ Մեծ Ավետիս։
Թող Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության լույսը մտնի հայ ժողովրդի օջախները, պարգևի խաղաղություն, հավատ ու հույս նրանց ընտանիքներին և մեր պետությանը։։










