Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի կողմից հրավիրված՝ տարվա վերջին աշխատանքային խորհրդակցությանը
25.12.2025
Դեկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի կողմից հրավիրված՝ տարվա վերջին աշխատանքային խորհրդակցությանը։
Քննարկվել են 2025 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, ինչպես նաև ՏԿԵՆ բյուջեի շրջանակում մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականները։
Խորհրդակցության ընթացքում առանձին-առանձին անդրադարձ է կատարվել բոլոր մարզերի ցուցանիշներին, առանձնացվել են առկա խնդիրներն ու թերությունները, որոնց վերաբերյալ նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։












