Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն
24.12.2025
Դեկտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքում անցկացրեց քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը։
Ընդունելությանը մասնակցում էին նաև՝
Վարդենիսի համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը
Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները
Քաղաքացիները ներկայացրել են դիմումներ՝
Ֆինանսական աջակցություն
Սոցիալ-տնտեսական խնդիրներ
Առողջապահական հարցեր
Կենցաղային և անձնական խնդիրներ
Բոլոր դիմումները գրանցվել են մարզպետի աշխատակազմում և կքննարկվեն օրենքով սահմանված կարգով։


