Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը
22.12.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցություն մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվեցին մինչև դեկտեմբերի 25-ը լուծման ենթակա ամենահրատապ ուղղությունները՝ ապահովել բյուջետային տարվա արդյունավետ ավարտը։
Քննարկման առանցքում էին՝
տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը
նախորդ տարիներից մնացած ապառքների գանձման գործընթացը
սուբվենցիոն և պետական ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքն ու ավարտական փուլերը
այլ ոլորտներում առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Քննարկվեց նաև տարեվերջյան մարզխորհրդի նիստի օրակարգային հարցերի նախապատրաստման գործընթացը։
Ամփոփելով՝ մարզպետը տվեց հստակ հանձնարարականներ՝ ըստ ոլորտների սահմանված ժամկետներում ապահովելու ծրագրերի լիարժեք իրականացումը և ֆինանսատնտեսական տարվա բարձր արդյունքներով փակումը։










