Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աջակցություն կովերի արհեստական սերմնավորման գործընթացին

17.12.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշմամբ հաստատված՝ «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում 2026 թվականին շարունակվելու է պետական աջակցություն ցուցաբերել կովերի արհեստական սերմնավորման գործընթացին՝ յուրաքանչյուր սերմնավորման համար փոխհատուցելով 10 հազար դրամ (5 հազար դրամը կվճարի անասնատերը)։
Կովերի արհեստական սերմնավորման ծավալները՝ ըստ համայնքների (բնակավայրերի) սահմանում է մարզպետարանը՝ մարզին նախատեսված գլխաքանակի սահմաններում (2500 կով)։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի (բնակավայրի) ղեկավարը պայմանագիր է կնքում կազմակերպության հետ՝ տարվա ընթացքում նախատեսված ծավալով համայնքի կովերի արհեստական սերմնավորումը բարձրորակ սերմնահեղուկով և պատշաճ իրականացնելու վերաբերյալ։
Ընդ որում, եթե միևնույն համայնքում (բնակավայրում) կովերի արհեստական սերմնավորման ծառայություններ մատուցելու համար հայտեր են ներկայացրել երկու և ավելի կազմակերպություններ, ապա համայնքի (բնակավայրի) ղեկավարը պայմանագիր է կնքում հայտ ներկայացրած բոլոր կազմակերպությունների հետ՝ սերմնավորման ենթակա կովերի թիվը հավասարաչափ բաշխելով կազմակերպությունների միջև։
Ծրագրով նախապատվությունը տրվում է ցանկացած նպատակով սոցիալական աջակցություն ստացող այն տնտեսավարողներին, ինչպես նաև զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-19 14:32:28