Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի քաղաքական և գործառնական խորհրդական Ավետիք Փաշայանին

12.12.2025

Դեկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի քաղաքական և գործառնական խորհրդական Ավետիք Փաշայանին։
Հանդիպման ընթացքում Ավետիք Փաշայանը ներկայացրեց Գեղարքունիքում ԿԽՄԿ կողմից 2025 թվականին իրականացված առողջապահական և միկրոտնտեսական աջակցությունների ծրագրերի ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև 2026 թվականին սահմանամերձ ու թիրախային համայնքներում նախատեսվող աշխատանքները։
2025 թվականի հիմնական ծրագրերը հաջողությամբ ավարտվել են, իսկ 2026-ին դրանք շարունակվելու և ընդլայնվելու են։
Քննարկվեցին նաև առաջիկա տարվա ծրագրերի ուղղությունները, համագործակցության հնարավորությունները և մի շարք այլ հարցեր։
Մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ իրականացրած աշխատանքների համար և վստահեցրեց, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը 2026 թվականին ևս պատրաստ է աջակցել ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-08 17:38:51