Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության նիստում որոշվել է 819 միլիոն 254.9 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

11.12.2025

ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 11-ի հերթական նիստում որոշում է կայացվել 819 միլիոն 254.9 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված չորս սուբվենցիոն ծրագրերի համար։
Այդ թվում՝
594 միլիոն 636.9 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծակքար, Ծովասար և Երանոս բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատման և Ձորագյուղ բնակավայրում կամրջի և պաշտպանիչ պատի
43 միլիոն 252.5 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրի Ալաշկերտ փողոցի և 10-րդ փողոցի հատման խաչմերուկ ընկած հատվածի, Ծովինար բնակավայրի 3-րդ թաղամասի 3-րդ փողոցի հարակից հրապարակի մայթերի քարե սալիկներով
34 միլիոն 788.8 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրում փակ դրենաժի
146 միլիոն 576.7 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Ծովասար, Վարդենիկ, Զոլաքար, Լիճք, Երանոս բնակավայրերում խմելու ջրագծերի կառուցման աշխատանքների համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-12 10:35:01