Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սևանա լճում ձկնորսության արգելքին ուղղված բացատրական աշխատանքները շարունակվում են

08.12.2025


2025 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը ներառյալ, սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված, Սևանա լճում ձկնոսության արգելքի ուղղությամբ իրականացվող համատեղ միջոցառումների ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության, Ներքին գործերի նախարարության, պարեկային ծառայության, համայնքային ոստիկնության գլխավոր վարչության, ՇՄՆ էկոպարեկային ծառայության պատասխանատուները և համայնքապետարանների ներկայացուցիչները անցած շաբաթ հանդիպումներ են ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան և Վարդենիս համայնքներում։
Բնակչության լայն խավի, ձկնորսների, ազդակիր բնակավայրերի վարչական ղեկավարների հետ կազմակերպված հանդիպումների ընթացքում գերատեսչությունների ներկայացուցիչները իրականացրել են ձկնոսության արգելքին ուղղված միջոցառումների վերաբերյալ բացատրական աշխատանքներ, պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին։
Սևանա լճում 2025 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը՝ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված, Սևանա լճում ձկնոսության արգելքի ուղղությամբ իրականացվող համատեղ միջոցառումների ծրագիրը պատասխանատու գերատեսչությունները կշարունակեն իրականացնել պլան-ժամանակացույցով իրենց վերապահված հանձնարարականների և լիազորությունների շրջանակներում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-12 10:35:01