Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում տեղում է առաջին ձյունը

02.12.2025


Դեկտեմբերի 2-ի առավոտյան ժամերից սկսած ձյան տեղումներ են գրանցվել Սևանի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում։ Ժամը 10։00-ի դրությամբ ձյուն է տեղում նաև Գավառի տարածաշրջանում։
Նշված վայրերում վաղ առավոտից սկսած ձնամաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ են իրականացվում տվյալ ճանապարհները սպասարկող՝ «Շանթ Սեյրան» ՍՊ, «Քյավառ Սերվիս» ՍՊ և «Ճանշին» ՍՊ ընկերությունների կողմից։
Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական, հանրապետական ինչպես նաև մարզային և համայնքային նշանակության բոլոր ճանապարհները բաց են և անցանելի։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-03 17:37:29