Նորություններ
«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի Գեղարքունիքի մարզային փուլի երկու տարիքային խմբերի մրցումներում հաղթող է ճանաչվել Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմը
01.12.2025
Գեղարքունիքի մարզում ավարտվել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային և մարզային փուլերի մրցումները։
59 դպրոցների հավաքական թիմերում ընդգրկված 765 պատանիներ ու աղջիկներ մասնակցել են միջոցառման համայնքային փուլի մրցումներին։
Այս փուլի 1-ին տարիքային խմբում հանդես են եկել 31, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ 54 դպրոցական թիմեր: Թիմերի կազմում ընդգրկվել են 9 մարզիկներ։ Համայնքային փուլում առաջին տեղ գրաված թիմերը մասնակցել են մարզային փուլի մրցումներին։
Մարզային փուլի մրցումներն անցկացվել են Գավառի Պ. Ղանդիլյանի անվան Հ. 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում։ Այս փուլում խաղերը անցկացվել են կիսաօլիմպիական մրցակարգով։ Նոյեմբերի 27-ին մրցապայքարի մեջ են մտել առաջին տարիքային խմբին մասնակցելու իրավունք ստացած թիմերը։ Այս տարիքային խմբում Սևան համայնքը ներկայացրել է Զովաբերի Ե. Չարենցի անվան, Գավառ համայնքը՝ Գավառի Պ. Ղանդիլյանի անվան Հ. 2, Մարտունի համայնքը՝ Վերին Գետաշենի Հ. 1, Ճամբարակ համայնքը՝ Թթուջրի և Վարդենիս համայնքը՝ Լուսակունքի միջնակարգ դպրոցների թիմերը։ Այս պայքարում առաջին տեղը գրավել է Լուսակունքի, երկրորդ հորիզոնականում՝ Գավառի Պ. Ղանդիլյանի անվան Հ. 2, իսկ երրորդ հորիզոնականում՝ Թթուջրի միջնակարգ դպրոցների թիմեն են եղել։
Մարզային փուլի երկրորդ տարիքային խմբի մրցումները կայացել են նոյեմբերի 28-ին։ Այս տարիքային խմբում Սևան համայնքը ներկայացրել է Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Հ. 1 հիմնական, Գավառ համայնքը՝ Գավառի Պ. Ղանդիլյանի անվան Հ. 2, Մարտունի համայնքը՝ Լիճքի Հովհ. Թումանյանի անվան, Ճամբարակ համայնքը՝ Թթուջրի և Վարդենիս համայնքը՝ Լուսակունքի միջնակարգ դպրոցների թիմերը։ Այստեղ ևս ուժեղագույնը Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմն է։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են համապատասխանաբար Գավառի Պ. Ղանդիլյանի անվան Հ. 2 և Թթուջրի միջնակարգ դպրոցների թիմերը։
Մարզային փուլի երկու տարիքային խմբերում մրցանակային տեղեր գրաված թիմերին հանձնվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գավաթներ և հավաստագրեր։
«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի երկու տարիքային խմբերի մրցումներում մարզը կներկայացնի Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմը։








