Նորություններ
ՀՀ կառավարության հերթական նիստում 551 միլիոն 779,6 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզին
27.11.2025
ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից Գեղարքունիքի մարզին հատկացնել 551 միլիոն 779,6 հազար դրամ։
Այդ թվում՝
35 միլիոն 410,5 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ և Ն. Գետաշեն բնակավայրերում գազի գծերի կառուցման աշխատանքների համար
132 միլիոն 605,1 հազար դրամ՝ Գավառ համայնքի Գավառ քաղաքում շատրվանային համակարգի տեղադրման աշխատանքների համար։
55 միլիոն 948,9 հազար դրամ՝ Հ-30, /Մ-4/ - Ճամբարակ- /Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ և 51-րդ կմ-երում գտնվող սողանքային տեղամասերում ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումների իրականացման համար
306 միլիոն 400,3 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների ասֆալտապատման աշխատանքների համար
960,0 հազար դրամ՝ Հ-30, /Մ-4/ - Ճամբարակ- /Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 20-րդ կմ-ում (Այգուտ բնակավայր 1-ին փողոց թիվ 92 տան հարակից հատված) հողային պաստառի շեպի ամրացման աշխատանքների համար
20 միլիոն 454,8 հազար դրամ՝ Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման (նախկին՝ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ-/Մ-2/) միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ21+500-ում գտնվող փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման աշխատանքների համար։


