Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ Ճամբարակ համայնքում

26.11.2025

Նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Ճամբարակի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Ճամբարակի համայնքապետարանի պատասխանատուաշխատակիցներ։
Քաղաքացիները մարզպետի տեղակալին դիմեցին սոցիալական և առողջական խնդիրների կարգավորման ուղղությամբ աջակցություն ստանալու համար։
Ընդունելության անցկացնող պաշտոնյաները լսեցին նաև Ճամբարակում այս ամռանը գազի պայթյունից փլուզված շենքի մի խումբ բնակիչների։
Ընդունելությանը մասնակից քաղաքացիների կողմից ներկայացված բոլոր դիմումները կհաշվառվեն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում և պատասխան կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-26 19:30:27