Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլը

21.11.2025


2025 թվականի նոյեմբերի 17-ից Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներում մեկնարկել են ՀՀ դպրոցականների 2025-2026 ուոսմնական տարվա առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլի աշխատանքները։
Օլիմպիադայի մասնակցելու նպատակով մարզում հայտագրվել է 10945 աշակերտ, որից 1173-ը՝ հայոց լեզու, 821-ը՝ հայ գրականություն, 1237-ը՝ մայրենի, 857-ը՝ պատմություն, 2807-ը՝ մաթեմատիկա, 433-ը՝ ֆիզիկա, 14-ը՝ աստղագիտություն, 579-ը՝ կենսաբանություն, 204-ը՝ ինֆորմատիկա, 364-ը՝ քիմիա, 406-ը՝ աշխարհագրություն, 562-ը՝ ՆԶՊ, 793-ը՝ ռուսաց լեզու, 520-ը՝ անգլերեն, 20-ը՝ ֆրանսերեն և 155-ը՝ գերմաներեն առարկաներից։
Նշված առարկաներից ինֆորմատիկայի օլիմպիադան անցկացվում է առցանց եղանակով, իսկ մայրենին գնահատվում է տեղում, առանց ձևաթղթի, հարցման միջոցով։
Առարկայական օլիմպիադային ներդպրոցական փուլը կշարունակվի մինչև 2025 թվականի դեկտեմբերի ամիսը, որի արդյունքում, տարբեր առարկաներից լավագույն արդյունք ցուցաբերած դպրոցականները իրենց գիտելիքները կստուգեն նաև օլիմպիադայի մարզային փուլի ընթացքում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-21 16:46:44