Նորություններ
«Դուստր Մարիաննա» ընկերությունը նախատեսել է բարձրացնել կաթի մթերման արժեքը
19.11.2025
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրենությունը պատրաստակամություն է հայտնել 3,6 % բազիսային յուղայնությամբ 1 լիտր կաթը ձեռնարկության տարածքում մթերել 185 դրամով, իսկ մթերման կետերում՝ 160-170 դրամով։ Ընդ որում, կաթի մթերման ծավալների առումով չկան սահմանափակումներ։
Ավելին, ընկերությունը կաթի մթերման նոր կետեր հիմնելու նպատակով, հանձնառու է իրականացնել լրացուցիչ ներդրումներ այն բնակավայրերում, որոնցում հնարավոր է մթերման նպատակով օրական հավաքել առնվազն 1 տոննա կաթ։
Այս նախաձեռնության վերաբերյալ Գեղարքունիքի մարզի գյուղացիական տնտեսությունների շրջանում լայն իրազեկում իրականացնելու և նախաձեռնությունից օգտվելու նպտակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունների մասնագետները հանդիպումներ են անցկացնում մարզի համայնքներում, մանրամասներ են ներկայացնում նախաձեռնության վերաբերյալ, պատասխանում մասնակիցների կողմից բարձրացված հարցերին։
Նոյեմբերի 19-ին հանդիպումներ են կազմակերպվել Գավառ և Սևան համայնքներում,իսկ առաջիկա օրերին նաև՝ Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ համայնքներում։





