Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի պատանիների հաջողությունը՝ «FIRST Global» ռոբոտաշինության միջազգային առաջնությունում

19.11.2025


Նոյեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունեց և մարզպետի շնորհակալագրերով պարգևատրեց Գավառ քաղաքի ավագ և Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցներում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներին՝ Վանիկ Մանուկյանին և Օնիկ Հակոբյանին, ովքեր վերջերս Պանամայում կայացած «FIRST Global» ռոբոտաշինության միջազգային առաջնությունում զբաղեցրել են երկրորդ տեղը։ 
Նույն մրցույթում ունեցած հաջողության և մարզում ռոբոտաշինության ուսումնամեթոդական զարգացման գործում ունեցած ներդրման համար շնորհակալագրով պարգևատրվեց նաև Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբակավար Գարիկ Ալեքսանյանը։
«FIRST Global»-ը ռոբոտաշինության և ճարտարագիտության ամենահայտնի միջազգային մրցաշարերից է, որին այս տարի մասնակցել են 192 թիմ՝ 182 երկրերից։  Մրցույթի թեման վերաբերում էր բնապահպանական խնդիրների լուծմանը՝ ռոբոտների կիրառմամբ։ 
Վանիկ Մանուկյանը և Օնիկ Հակոբյանը ներկայացրեցին իրենց մասնակցության ընթացքը, հաղթահարված դժվարությունները, թիմային համագործակցության կարևորությունը, ինչպես նաև առաջիկա ծրագրերն ու նպատակները։ 
Կարեն Սարգսյանը շնորհավորեց մրցանակակիրներին ու նրանց խմբակավարին՝ հատկապես ընդգծելով․
«Ձեր ձեռքբերումները մեզ համար կարևոր ու ոգևորիչ են։ Կցանկանամ, որ ձեր հաջողության մասին իմանան նաև մյուս դպրոցներում և օրինակ վերցնեն՝ ցուցադրելու, թե ինչպես կարելի է բարձր առաջադիմությամբ ու պատասխանատու աշխատանքով բարձր պահել Հայաստանի և մեր մարզի պատիվը»։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-19 17:04:57