Նորություններ
Սևանա լիճը համալրվեց 437․000 «Գեղարքունի» ենթատեսակի իշխանի մանրաձկներով
17.11.2025
Նոյեմբերի 14-ին «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում վերարտադրված Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 437․000 մանրաձուկ (միջինում՝ 6.6 գ քաշով) բաց թողնվեց Սևանա լիճ։
Այս նախաձեռնության նպատակն է՝ պահպանել ու ավելացնել լճի համար եզակի այս տեսակի պաշարները՝ միաժամանակ նպաստելով Սևանի էկոհամակարգի վերականգնմանը։
Միջոցառմանը մասնակցել են՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը
ՇՄՆ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, «Սևան ազգային պարկ»-ի, էկոպարեկային ծառայության և բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Այս քայլը ևս մեկ կարևոր ներդրում է Սևանի բնապահպանական հավասարակշռության վերականգնման և իշխանի պաշարների պահպանման գործում։










