Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառում՝ մեդիագրագիտությանը նվիրված կլոր սեղան-քննարկում

12.11.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառում մասնակցեց «Մեդիագրագիտությունը՝ սոցիալական փոփոխության գործիք» խորագրով կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում։
Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև լրագրողներ, մեդիա աշխատողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և երիտասարդներ։
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ մեդիագրագիտության կարևորությանը՝ որպես սոցիալական փոփոխության և համայնքային զարգացման հզոր գործիք։ Բանախոսները ներկայացրին մեդիա պատմությունների ստեղծման ժամանակակից մեթոդներ, թվային հարթակների արդյունավետ կիրառման փորձ և մեդիա բովանդակության մեջ բազմազանության ապահովման կարևորությունը։
Մարզպետը իր ողջույնի խոսքում նշեց․
«Այսօր, երբ տեղեկատվական հոսքերը աննախադեպ արագությամբ են փոխվում, մեդիագրագիտությունը դառնում է ոչ միայն մասնագիտական, այլև քաղաքացիական պարտադիր հմտություն։ Համայնքների զարգացման, հանրային քաղաքականության և երիտասարդների ակտիվ մասնակցության հիմքում պետք է դրվի վստահելի, ճշգրիտ և արժեքահեն տեղեկատվությունը։
Նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ձևավորել գիտակցված ու քննադատական մտածողությամբ հասարակություն, որն ունակ է տարբերակել փաստերը կարծիքներից և տեղեկատվությունը՝ մանիպուլյացիայից»
Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նաև ԵՄ պատվիրակությանը և Հանրային լրագրության ակումբին նման կարևոր հարթակ ստեղծելու համար, ինչպես նաև բոլոր մասնակիցներին՝ ակտիվ մասնակցության և արժեքավոր մտքերի համար։
Միջոցառումը կայացավ «Քյավառ» հեռուստաընկերությունում՝ բաց և ինտերակտիվ քննարկման ձևաչափով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-14 18:17:38