Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խրախուսեց մարզից Քիքբոքսինգի աշխարհի առաջնության մրցանակակիրներին
07.11.2025
Նոյեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունեց և շնորհակալագրերով պարգևատրեց Լոնդոնում (հոկտեմբերի 8-14) կայացած Քիքբոքսինգի աշխարհի առաջնության մրցանակակիր մարզիկներին՝
Գրիգոր Սաֆարյան – 9 տ., (ոսկե մեդալ),
Խաչիկ Խլղաթյան – 8 տ., (արծաթե մեդալ),
Խաչիկ Ասատրյան – 13 տ., (բրոնզե մեդալ),
ինչպես նաև նրանց մարզիչ Արաքս Մարգարյանին։
Գրիգոր Սաֆարյանն ու Խաչիկ Խլղաթյանը մարզվում են Ձորագյուղի մշակույթի կենտրոնում, իսկ Խաչիկ Ասատրյանը՝ Գավառի մարզադպրոցի Գանձակի մասնաճյուղում։
Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց մարզիչին և մարզիկներին՝ միջազգային մրցաշարում Հայաստանի պատիվը բարձր պահելու համար, հետաքրքվեց նրանց մարզումներով ու ուսման առաջադիմությամբ և մաղթեց նորանոր հաղթանակներ առաջիկա մրցաշարերում։






