Նորություններ
ՀՀ կառավարությանը 25 միլիոն 327, 5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք մանկապարտեզների հիմնանորոգման և գույքով ապահովման համար
05.11.2025
ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի հերթական նիստում որոշում է կայացվել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 25 միլիոն 327, 5 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի երեք մանկապարտեզների հիմնանորոգման և գույքով ապահովման համար։
Այդ թվում․
21 միլիոն 184.5 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման համար /ավարտական աշխատանքներ/։
2 միլիոն 094.0 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի Ծովասար բնակավայրի մանկապարտեզը գույքով ապահովելու համար։
2 միլիոն 094.0 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզը գույքով ապահովելու համար։


