Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆրանսիացի փորձագետների այցը Գավառի Ա. Թամամշևի անվան գյուղատնտեսական քոլեջ

21.10.2025


Գեղարքունիք–Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակում Օվեռն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի Իզերի Գյուղատնտեսական պալատի մասնագետներ Վալերի Մորիե-Ժենուն և Թոմաս Հուվերը այցելել են ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ։
 Քոլեջում ֆրանսիացի փորձագետները հանդիպել են ապագա գյուղատնտեսների հետ, քննարկել ոլորտի արդի մարտահրավերները, կիսվել իրենց փորձով և ծանոթացել կրթական հնարավորություններին։
 Հյուրերին ներկայացվել է պետբյուջեի միջոցներով ընթացող ենթակառուցվածքային զարգացման ծրագիրը, որի շրջանակում կառուցվում է
 1132 քմ մակերեսով ուսումնական մասնաշենք
կաթսայատուն
 գյուղտեխնիկայի և անասնակերի շվաքարաններ
«Խելացի» անասնագոմ և այլն։
 Այցը մեկ անգամ ևս ընդգծեց կրթության, փորձի փոխանակման և նորարարական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-24 18:25:08