Նորություններ
Ֆրանսիացի մասնագետների կողմից վերապատրաստումներ և աշխատարաններ Գեղարքունիքում
21.10.2025
Գեղարքունիք–Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակում Օվեռն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի Իզերի Գյուղատնտեսական պալատի փորձագետներ Վալերի Մորիե-Ժենուն և Թոմաս Հուվերը երկու օր շարունակ իրականացրել են վերապատրաստումներ և աշխատարաններ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների գյուղատնտեսության ոլորտի մասնագետների համար։
Վերապատրաստումների հիմնական նպատակներն էին՝
Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական ոլորտի վերլուծություն՝ 1-2 պիլոտային ծրագրերի նույնականացման հեռանկարով
Մարզի 5 համայնքների գյուղատնտեսական խորհրդատուների կարողությունների զարգացում
Գյուղոլորտի ներկայացուցիչների հետ կապերի ամրապնդում
Աշխատարանների ընթացքում մասնակիցներն ունեցել են հնարավորութուն ներկայացնելու տեղական խնդիրները, կիսվելու փորձով ու մասնակցելու համագործակցության նոր մոդելների մշակման քննարկումներին։
Մասնագետները հանդիպել են նաև մարզի ֆերմերներին՝ անձամբ լսելու նրանց կարիքներն ու պատկերացումները՝ ապագա ծրագրերն առավել նպատակային դարձնելու համար։
Նման ձևաչափով հանդիպումները կարևոր հարթակ են՝ համայնքների ներսում և տարբեր կառույցների միջև արդյունավետ ու կայուն համագործակցություն ձևավորելու համար։













