Նորություններ
Սևանա լճին՝ նոր շունչ «Գեղարքունի» իշխանի միջոցով
17.10.2025
Հոկտեմբերի 17-ին Սևանա լիճ է բաց թողնվել «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում վերարտադրված Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 324,824 հատ մանրաձուկ՝ միջինում 6.5 գրամ քաշով։
Բացթողման նպատակն է պահպանել և ավելացնել Սևանի լճի համար յուրահատուկ այս տեսակի պաշարները։
Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ինչպես նաև ՇՄՆ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, «Սևան Ազգային պարկ»-ի, էկոպարեկային ծառայության և բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Բացի այդ, միջոցառմանը ներկա են եղել նաև Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցի բարձր դասարանի աշակերտները և մանկավարժները։
Բացթողումն իրականացվել է Կարճաղբյուր գյուղի հատվածից։
Այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է Սևանի էկոհամակարգի վերականգնման և իշխանի պաշարների պահպանման գործում։




















