Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքը՝ միջազգային գյուղատնտեսական համագործակցության նոր հորիզոնում

15.10.2025


Հոկտեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունեց Օվեռն-Ռոն-Ալպեր (Auvergne-Rhône-Alpes) տարածաշրջանի և Իզերի (Isère) Գյուղատնտեսական պալատի փորձագետներին՝ Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակում։
Ֆրանսիացի գյուղատնտեսական ոլորտի փորձագետներ Վալերի Մորիե-Ժենուն և Թոմաս Հուվերը 6-օրյա աշխատանքային այցով մարզ են ժամանել՝ ուսումնասիրելու համագործակցության հնարավորությունները և կիսվելու իրենց փորձով։
Հանդիպման ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին այցի և կառուցողական ներգրավվածության համար՝ կարևորելով միջազգային փորձի փոխանակման անհրաժեշտությունը։
Քննարկումների ընթացքում կողմերը նախանշեցին հնարավոր կոնկրետ ծրագրեր ու նախաձեռնություններ՝ ուղղված մարզում գյուղատնտեսության կայուն և ժամանակակից զարգացմանը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ֆերմերների ներուժի բացահայտմանն ու նրանց մասնագիտական կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև ֆերմերային կրթության նոր ձևաչափերի ներդրմանը։
4Առաջիկա օրերին ֆրանսիացի մասնագետները կհանդիպեն Գեղարքունիքի տարբեր համայնքների ֆերմերների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ՝ տեղում գնահատելու կարիքները և համագործակցության հնարավոր ուղղությունները։ Նրանք նաև կիրականացնեն վերապատրաստումներ՝ համայնքապետարանների գյուղատնտեսության ոլորտի մասնագետների համար։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը շարունակաբար աշխատում է՝ խթանելու մարզի գյուղատնտեսական ներուժը, զարգացնելու համատեղ նախաձեռնություններ և ստեղծելու այնպիսի պայմաններ, որոնք կբերեն ժամանակակից, արդյունավետ ու կայուն գյուղատնտեսության ձևավորմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-17 09:25:56