Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

13.10.2025

Հոկտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր՝ ներառյալ՝
․ տեղական բյուջեների եկամուտների հավաքագրման և ապառքների գանձման ընթացքը,
․ պետական հիմնարկների աշխատակիցների՝ համայնքներին ունեցած հարկային պարտավորությունների մարումը,
․ սուբվենցիոն և պետական ծրագրերով իրականացվող շինաշխատանքները,
․ աղբահանության կազմակերպումը և Գավառագետի հունի մաքրման հարցերը։
․ Քննարկվեցին նաև՝
․ Ճամբարակում գազի պայթյունից վնասված շենքի քանդման և նոր շինության նախագծի ձեռքբերումն ու հողահատկացումը,
․ Խաչաղբյուրի կամրջի վերակառուցումը և մի շարք ճանապարհների հիմնանորոգումը։
․ Մարզպետ Կարեն Սարգսյանը հանձնարարեց կազմել առաջնահերթ լուծում պահանջող հարցերի ցանկ՝ դրանք ներկայացնելու 2025 թ․ հոկտեմբերի 17-ին կայանալիք մարզխորհրդի նիստի ընթացքում։
․ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը շարունակում է հետևողական աշխատանքը՝ համայնքների խնդիրները վերհանելու, արդյունավետ լուծումներ մշակելու և բնակիչների կյանքի որակի բարելավմանը նպաստելու ուղղությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-17 09:25:56