Նորություններ
ՀՀ կառավարությունը 125 միլիոն 906.7 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի համար
09.10.2025

ՀՀ կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի հերթական նիստում որոշում է կայացվել 125 միլիոն 906.7 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի համար։
Այդ թվում՝
91 միլիոն 974.3 հազար դրամ հատկացնել Ճամբարակ համայնքի Այգուտ, Կալավան և Դրախտիկ բնակավայրերի արտաքին ջրագծի և ջրընդունիչի վերանորոգման համար։
31 միլիոն 534.8 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Ռոմանի 2, Սեսմանուկյան 1, 3 և Վ. Համբարձումյան 11 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման համար։
2 միլիոն 397.6 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մադինա բնակավայրերում խմելու նոր ջրագծի կառուցման համար։