Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը՝ ՀՀ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ
08.10.2025

Սիրելի՛ Քննչական կոմիտեի աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ ՀՀ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ։
Ձեր առաքելությունը առանձնահատուկ պատասխանատվություն է պահանջում՝ ապահովելու օրինականության և արդարության սկզբունքների պահպանությունը մեր երկրում։ Դուք կանգնած եք հասարակության վստահության հիմքում՝ նպաստելով արդարադատության ամրապնդմանը, իրավական պետության կայացմանը և քաղաքացու իրավունքների պաշտպանությանը։
Մեծապես կարևորում եմ Ձեր ամենօրյա բարդ ու պատվաբեր ծառայությունը, որը հաճախ տեղի է ունենում լարված ու պատասխանատու պայմաններում, սակայն Ձեր արհեստավարժությունն ու նվիրումն են, որ ապահովում են քննչական գործընթացների արդյունավետությունը։
Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, արիություն, նոր հաջողություններ ծառայության մեջ և խաղաղություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու բարօրության։