Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին
08.10.2025
Հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին։
Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, ինչպես նաև ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ։
Քննարկման հիմնական թեմաներն էին Գեղարքունիքի մարզում ՄԻՊ այցերի ընթացքում բնակչության կողմից բարձրացված որոշ հարցեր։
Մարզպետ Կարեն Սարգսյանը վստահեցրեց, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը՝ համագործակցելով պատկան մարմինների հետ, ամենօրյա ռեժիմով աշխատում է բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ։
Հանդիպման ավարտին կողմերը ընդգծեցին համագործակցության շարունակականության կարևորությունը՝ հանուն մարզի բնակիչների շահերի պաշտպանության։