Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերիին

07.10.2025

Հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում Նիդերլանդների  Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերիին։
Մարզպետը ողջունել է դեսպանին՝ ընդգծելով Գեղարքունիքի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունը, և ներկայացրել է մարզում ընթացող ծրագրերը, որոնք ապահովում են համաչափ զարգացում՝ անկախ որոշ բնակավայրերի սահմանամերձ լինելու հանգամանքից։
Մարզպետ Կարեն Սարգսյանը ներկայացրել է մարզում իրականացվող աշխատանքները, որոնք ընդգրկում են մի շարք կարևոր ուղղություններ՝
• դպրոցաշինություն
• առողջապահության ոլորտի զարգացում
• ենթակառուցվածքների բարելավում
• ճանապարհաշինություն
• ոռոգման և խմելու ջրի համակարգերի կառուցում և արդիականացում։
 Մարզպետը ներկայացրել է նաև Գեղարքունիքի զարգացման ներուժը, մասնավորապես՝
 գյուղատնտեսության,
ջերմոցաշինության,
 վերականգնվող էներգիայի
 և տուրիզմի ոլորտներում։
 Դեսպան Մոնրոյ-Վինթերը բարձր է գնահատել մարզի հնարավորությունները և պատրաստակամություն է հայտնել աջակցել գործարար կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը, այդ թվում՝ փորձի փոխանակման, տեղայնացման և արտադրանքի արտահանման ուղղություններով։
 Կողմերը արձանագրել են համագործակցության զարգացման պատրաստակամություն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-08 17:00:12