Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը` Ուսուցչի օրվա առթիվ
05.10.2025

Սիրելի՛ մանկավարժներ, կրթության ոլորտի նվիրյալ աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցիչների օրվա առթիվ։ Ձեր աշխատանքը ոչ միայն մասնագիտություն է, այլև մի ամբողջ հոգևոր առաքելություն, որի միջոցով ձևավորվում են մեր պետության ապագա քաղաքացիները։ Դուք եք սերմանում գիտելիքի սերն ու պատասխանատվության զգացումը, մարդկային արժեքներն ու հայրենասիրությունը՝ ամրացնելով մեր հասարակության հիմքերը։
Մեր մարզի զարգացման ու առաջընթացի հիմնասյուներից մեկը կրթությունն է, իսկ դուք՝ դրա ամենամեծ հենարանը։ Ձեր նվիրումն ու հետևողական աշխատանքը արժանի են ամենաբարձր գնահատանքի և հասարակության անկեղծ հարգանքի։
Թող ձեր աշխատանքը միշտ ուղեկցվի սաների սիրով, գործընկերների գնահատանքով և պետության աջակցությամբ։ Մաղթում եմ ձեզ առողջություն, անսպառ եռանդ, ստեղծագործ մտքեր և նոր ձեռքբերումներ մեր կրթական համակարգի բարելավման գործում։
Հարգանքով և երախտագիտությամբ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան