Նորություններ
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը Մադինայում
03.10.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում է իրականացրել Մադինայի նոր կրթահամալիրի շինհրապարակում։
Նոր կրթահամալիրը կառուցվում է Մադինայի միջնակարգ դպրոցի տարածքում՝ մոտ 3278 քմ տարածքով, որը նախատեսված է 144 աշակերտի և 40 նախադպրոցական տարիքի երեխաների համար։
Շինաշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին՝ 1 միլիարդ 78 միլիոն 170 հազար դրամ արժողությամբ։
Պատվիրատուն Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամն է։
Երկհարկանի շենքը հագեցած է լինելու ժամանակակից բոլոր հարմարություններով և ենթակառուցվածքներով։
Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի դեկտեմբերից և նախատեսվում է ավարտել 2026-ի հոկտեմբերին։