Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.10.2025

Սիրելի՛ մեծահասակներ,
Հոկտեմբերի 1-ին ողջ աշխարհը նշում է Տարեցների միջազգային օրը, որը լավագույն առիթն է՝ մեկ անգամ ևս բարձրաձայնելու ձեր ունեցած բացառիկ դերակատարությունը մեր հասարակության պատմության, զարգացման ու մշակույթի պահպանման գործում։
Դուք այն սերունդն եք, որի իմաստությունը, փորձը և նվիրվածությունը ճանապարհ են հարթել մեզ համար։ Ձեր անցած ճանապարհը մեր բոլոր ձեռքբերումների հիմքում է, և այսօր մենք պարտական ենք ձեզ՝ խաղաղության, համերաշխության և բարեկեցության հիմքեր ստեղծելու համար։
Հատուկ ուզում եմ ընդգծել, որ մեր մարզում այսօր ապրում են 100 տարին բոլորած 7 տատիկներ ու պապիկներ, ովքեր մեր սրտերի մեջ առանձնահատուկ տեղ ունեն։ Նրանք մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, և նրանց կենսափորձը անգնահատելի արժեք է մեզ համար։
Այս օրը՝ ձեր տոնի առթիվ, ուզում եմ ընդգծել, որ պետության և հասարակության կարևոր առաքելությունն է ապահովել արժանապատիվ ծերություն բոլորի համար՝ ստեղծելով պայմաններ առողջապահական ծառայությունների հասանելիության, սոցիալական պաշտպանության, հոգատար վերաբերմունքի և ակտիվ մասնակցության հնարավորությունների համար։
Շնորհակալ ենք ձեզ՝ ձեր տված կյանքի դասերի և սերմանած արժեքների համար։ Ձեր ներկայությունը շարունակ հարստացնում է մեր կյանքը և ոգեշնչում է նոր սերունդներին։
Մաղթում եմ ձեզ առողջ ու խաղաղ տարիներ։
Թող ձեր շուրջը երբեք չպակասեն սերը, ուշադրությունն ու մարդկային ջերմությունը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-08 17:00:12