Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

29.09.2025


 Սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
 Խորհրդակցության սկզբում մարզպետը շնորհավորեց նորանշանակ խորհրդական Մանանա Գալստյանին և օգնական Սուրեն Գրիգորյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։
Քննարկման օրակարգում էին մարզի կենսագործունեությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր։ Մասնավորապես՝
 Քաղաքաշինություն
Ճանապարհաշինություն
Տրանսպորտ և ենթակառուցվածքներ
Սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորում
 Նոր կառուցվող նախակրթարաններին տրանսպորտային միջոցների տրամադրում
 Աղբահանություն
 Մարզպետը տվեց նաև մի շարք հանձնարարականներ։
Այդ թվում՝
 Համապատասխան գերատեսչությունների հետ կազմակերպել քննարկում՝ Ճամբարակի Տ․ Մեծի փողոցի թիվ 4 փլուզված շենքի քանդման և նորի կառուցման վերաբերյալ
Նախաձեռնել ևս մեկ քննարկում՝ միասնական երթուղային ցանցի ձևավորման վերաբերյալ։
 Խորհրդակցության արդյունքում մարզպետը ամփոփիչ հանձնարարականներով նախանշեց առաջիկա քայլերը՝ բարձրացված հարցերի արդյունավետ ու համակարգված լուծման նպատակով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-08 17:00:12