Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և «Դէկավվա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ադրիանա Մարությանը համատեղ ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
25.09.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «Դէկավվա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ադրիանա Մարությանի հետ համատեղ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և «Դէկավվա» բարեգործական հիմնադրամի միջև՝ Գեղարքունիքի մարզի համայնքներում «Հարեհաս» կենտրոններ բացելու ուղղությամբ։
Հուշագրով նախատեսվում է ունենալ թիրախային գործողությունների նախագիծ՝ ապահովելու «Հարեհաս» ծրագրի կայուն տարածումը ։
Իսկ կենտրոնների գործունեության նպատակը՝ մարզի կանանց կրթությունն ու ձեռնարկատիրությունների ստեղծումն է, ինչը կնպաստի գյուղական համայնքներում կյանքի որակի բարելավմանը և դրանց զարգացմանը ։
Երկամյա ծրագրի ընթացքում նախատեսվում է ապահովել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, «Դէկավվա» բարեգործական հիմնադրամի և մարզի համայնքների համագործակցությունը՝ «Հարեհաս» կենտրոնների տարածքների տրամադրման հարցում ։
Աջակցել «Հարեհաս» կենտրոնների բացման և այլ հնարավոր գործերում․
Աջակցել մարզում ծրագրի իրազեկման, հնարավոր շահառուների և անապահով ընտանիքների ցանկերի կազմման աշխատանքներին․
Մասնակցել նոր և բիզնես նախաձեռնությունների նախագծերի քննարկումներին․
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ կիսամյակային և տարեկան կտրվածքով ներկայացնել տեղեկատվություն մարզի համայնքներում կատարված աշխատանքների վերաբերյալ ։
«Դէկավվա» բարեգործական հիմնադրամը 2025 թվականի գարնանը «Հարեհաս» կենտրոններ է հիմնել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան և Զովաբեր բնակավայրերում , որի աշխատանքներին ընդգրկված է 34 շահառու ։ Կազմակերպության կողմից հոկտեմբեր ամսին նման կենտրոն կհիմնվի նաև Սևան համայնքի Վարսեր բնակավայրում, իսկ 2026 թվականին նմանատիպ կենտրոններ կգործեն նաև Վարդենիս համայնքի 3-4 բնակավայրերում ։
<<Կարևորում եմ մարզում նման ծրագրի իրականացումը, ինչը կարող է լուծում տալ մի շարք համակարգային խնդիրների և պատրաստակամություն հայտնում անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել մարզպետի աշխատակազմի իրավասությունների շրջանակներում>>,-նշել է մարզպետը։