Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Մարտունու համայնքապետարանում
24.09.2025
Սեպտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը մասնակցում էին նաև Մարտունու համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ինչպես նաև մարզպետի և համայնքապետարանի աշխատակազմերի պատասխանատու աշխատակիցներ։
Քաղաքացիները մարզպետին դիմեցին մի շարք հարցերով, որոնք վերաբերվում էին՝
վառելափայտի ձեռքբերմանը,
բնակարանի որոշակի հատվածի վերանորոգմանը,
հողատարածքի վարձակալի անվանափոխմանը,
հողատարածքում կառուցապատում իրականացնելու նպատակով սեփականության իրավունքի ձեռքբերմանը,
և անձնական բնույթի այլ խնդիրներին։
Բոլոր դիմումները ընդունվել են հաշվառման և կստանան պատասխաններ՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։