Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզային գումարտակի նորանշանակ հրամանատար Աղասի Խաչատրյանին
24.09.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզային գումարտակի նորանշանակ հրամանատար Աղասի Խաչատրյանին և հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանին։
Ողջունելով պարեկային ծառայության ներկայացուցիչներին՝ մարզպետը շնորհավորել է Աղասի Խաչատրյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի մարզային պարեկային ծառայության և մարզպետի աշխատակազմի միջև արդյունավետ համագործակցության հաստատմանը։
Կարեն Սարգսյանը նշել է, որ 2023 թվականի հունվարի 21-ից Գեղարքունիքի մարզում ներդրված պարեկային ծառայությունը զգալի դրական ազդեցություն է թողել. բարելավվել է հասարակական կարգի պահպանությունը, նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը, ինչպես նաև դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թիվը։
Կրճատվել են տարբեր կարգի հանցագործությունների ու օրինախախտումների դեպքերը։
Մարզպետը վստահեցրել է, որ մարզպետի աշխատակազմը մշտապես պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել և սերտ համագործակցությամբ նպաստել մարզում հասարակական անվտանգության ամրապնդմանը։