Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզիկները փայլել են Եվրոպայի Քիգ-բոքսինգի առաջնությունում

23.09.2025

 Սեպտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հյուրընկալեց Վարդենիսի քիգ-բոքսինգի ասոցիացիայի տաղանդավոր մարզիկներ Գառնիկ Գրիգորյանին, Ալեք Սիմոնյանին, Իվան Մանուկյանին, ինչպես նաև նրանց մարզիչին՝ Վարդան Մովսիսյանին։
Մարզիկները սեպտեմբերի 11-21-ը մասնակցել են Իտալիայում անցկացված «Քիգ-բոքսինգի» Եվրոպայի առաջնությանը՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային հարթակում։
«WAKO» մրցաշարի արդյունքներով՝
 Գառնիկ Գրիգորյանը նվաճել է ոսկե մեդալ 
Ալեք Սիմոնյանը՝ արծաթե և բրոնզե մեդալներ 
իսկ
Իվան Մանուկյանը, չնայած մեդալ չի նվաճել, սակայն ցուցադրել է ուժեղ կամք և մրցունակ մասնակցություն։
«Ձեր հաղթանակները միայն մարզական հաջողություններ չեն․ դրանք ամբողջ մարզի ու երկրի համար հպարտանալու առիթ են։ Շարունակեք մարզվել նույն նվիրումով, պահպանեք ձեր հաղթողի ոգին ու անպայման կհասնեք ավելի մեծ բարձունքների»,- իր խոսքում նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը՝ շնորհավորելով երիտասարդ մարզիկներին։
 Մարզպետը շնորհակալագրերով խրախուսեց մարզիկներին, ինչպես նաև մարզիչ Վարդան Մովսիսյանին՝ Գեղարքունիքի մարզում քիգ-բոքսինգի զարգացման գործում ունեցած ավանդի համար։
 Իր հերթին Վարդան Մովսիսյանը՝ մարզաձևի զարգացմանն աջակցելու և համագործակցության համար, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին փոխանցեց Քիգ-բոքսինգի համաշխարհային ասոցիացիայի նախագահի կողմից շնորհված գավաթը, իսկ Վարդենիսի համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին՝ ասոցիացիայի մեդալ և մարզական շապիկ։
Հանդիպման ավարտին մարզպետը կարևոր նախաձեռնությամբ հանդես եկավ՝ առաջարկելով մարզչին այցելել մարզի դպրոցներ, կազմակերպել հանդիպումներ մարզիկների և իրենց հասակակիցների միջև՝ ոգեշնչելու և մարզական կյանքի նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու նպատակով։
 Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մարզչին։ Ձեր նվաճումներն ամբողջ մարզի հպարտությունն են։ Մաղթում ենք նոր հաջողություններ և նոր մեդալներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-08 17:00:12