Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքը Սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ

21.09.2025


Սիրելի հայրենակիցներ,
Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենապատվավոր էջերից մեկն է․ այն օրն է, երբ հաստատվեց Հայաստանի անկախ պետականությունը և մեր դարավոր ազատատենչ կամքը վերածվեց իրականության։
Այս օրը խորհրդանշում է ազգային միասնությունը, արժանապատվությունը և մեր պետության նկատմամբ պատասխանատվությունը։ Անկախությունը ոչ միայն պատմական նվաճում է, այլև՝ մշտապես պահպանվող ու պաշտպանվող արժեք, որն ամեն մեկս կոչված ենք ամրապնդելու մեր աշխատանքով, հավատով և միասնականությամբ։
Թո՛ղ սեպտեմբերի 21-ը դառնա նոր առիթ վերագնահատելու մեր անցած ուղին, ոգևորվելու հաջողություններով և համախմբվելու՝ դիմագրավելու ժամանակի մարտահրավերները։
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, անվտանգություն և բարօրություն մեր հայրենիքին ու ժողովրդին։
Փա՛ռք ազատ և անկախ Հայաստանին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-08 17:00:12