Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի բնակչության հայաստանյան գրասենյակի և մի շարք ԶԼՄ- ներկայացուցիչների հետ

19.09.2025

Սեպտեմբերի 18-19-ը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված լրագրողական շրջայցի շրջանակում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունել է մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների և ներկայացրել մարզում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։
Հանդիպմանը մասնակցում էին հետևյալ լրատվամիջոցների լրագրողները՝
Հանրային ռադիո, Արմինֆո, Հետք, Հ2, Առավոտ, Սիվիլնեթ, Ռեգիոնս Թիվի Գյումրի։
Քննարկվել են մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք ոլորտային և ռազմավարական հարցեր, այդ թվում՝
• դպրոցաշինություն,
• ճանապարհաշինություն,
• ենթակառուցվածքների զարգացում,
• մարզային տրանսպորտի կազմակերպում,
• գյուղատնտեսության խթանում,
• սահմանային և անվտանգային խնդիրներ,
• աշխատատեղերի ստեղծում և միգրացիոն միտումներ։
Մարզպետը պատասխանել է լրագրողների հարցերին՝ ընդգծելով նման այցելությունների և անմիջական շփումների կարևորությունը՝ մարզերում առկա իրադրությանը տեղում ծանոթանալու և իրատեսական պատկերացում կազմելու տեսանկյունից։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-08 17:00:12