Նորություններ
Հերքում
19.09.2025

Երեկ համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ նշվում է, թե իբր ուսումնական հաստատությունում պատուհանից դուրս են նետվում դասագրքեր։
Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Տեսանյութը սխալ մեկնաբանության արդյունք է։ Իրականում կազմակերպվել է բնապահպանական միջոցառում՝ թղթի թափոնների հավաք, որի շրջանակում հավաքվել են միայն օգտագործված թղթեր, հին տետրեր և ամսագրեր։ Դասագրքեր չեն վնասվել և չեն նետվել։
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ քննարկվում է պատասխանատուներին կարգապահական տույժի ենթարկելու հարցը՝ թափոնների տեղափոխման գործընթացը ոչ պատշաճ կերպով կազմակերպելու համար։
Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և վստահել միայն ճշգրիտ ու պաշտոնական տեղեկատվությանը։