Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

18.09.2025

ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 18-ի հերթական նիստում որոշում է կայացվել 199 միլիոն 559, 4 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի և առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով։
Այդ թվում․
56 միլիոն 452.8 հազար դրամ հատկացվել է քամու հետևանքով Գավառ համայնքի վնասված տանիքների վերանորոգում (Ազատության 2-րդ փողոց 4-րդ փակուղի թիվ 2 և Կաբելագործների թիվ 6 շենքեր) ծրագրի իրականացման համար։
98 միլիոն 656.6 հազար դրամ՝ Ճամբարակ քաղաքի գլխավոր մուտքի հարակից փլուզված հենապատի վերանորոգման աշխատանքների իրականացման համար։
44 միլիոն 450.0 հազար դրամ՝ Գավառ համայնքի Հացառատ թաղամասի կեղտաջրերի կենտրոնական կոլեկտորի կառուցման համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-08 17:00:12