Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերթական խորհրդակցությունը ՀՀ ՏԿԵ նախարարությունում

15.09.2025

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությանը։
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էր 3 հարց։
Օրակարգային առաջին հարցով քննարկվել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը։
Նախարարը հանձնարարել է հետևողական լինել հավաքագրումների ցուցանիշներին։
Քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 11-ին հաստատված սուբվենցիոն կարգում կատարված փոփոխությունները, ըստ որոնց հստակեցվել են առաջնահերթությունները և սուբվենցիոն փաթեթների ներկայացման ժամկետները։
Անդրադարձ է կատարվել նաև մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականներին։
Նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-17 14:47:47