Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարմիրգյուղի Հ1 միջնակարգ դպրոցում հիմնվել է Էկոլաբ

15.09.2025

Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Կարմիրգյուղի Հ1 միջնակարգ դպրոցի Էկոլաբի հանդիսավոր բացումը, որին ներկա են գտնվել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Էդգար Գևորգյանը, դեսպանատան ներկայացուցիչներ, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ ու ծնողներ։
Դպրոցի Էկոլաբի կայացումը հնարավոր է դարձել 2025թ․ փետրվարին Չեխիայի Հանրապետության զարգացման աջակցության պաշտոնական ծրագրի համաֆինանսավորմամբ "Շրջակա միջավայր և առողջություն" հասարակական կազմակերպության կողմից մեկնարկած ու ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի և Կարմիրգյուղի Հ1 միջնակարգ դպրոցի սերտ համագործակցությամբ իրականցացվող «Էկոլաբի ստեղծում Կարմիրգյուղի Հ1 միջնակարգ դպրոցում՝ ապագա գիտնականների համար» նախաձեռնության շրջանակներում։
Էկոլաբի բացման արարողությունը սկսվել է երկու երկրների մշակութային երգ ու պարով, ողջույնի խոսքերով, որին հաջորդել է շրջայցը լաբորատորիայում, որի ընթացքում աշակերտները ցուցադրել են իրենց փորձարարական կարողությունները՝ չափելով խմելու և գետի ջրերի, հողի և օդի որակը, ներկայացնելով նորարարական մոտեցումներ և գիտական մեթոդներ:
Էկոլաբի կայացումը ոչ միայն հզորացնում է երիտասարդների գիտական հմտությունները, այլև նպաստում համայնքային բնապահպանական գիտակցության բարձրացմանը, շրջակա միջավայրի, հատկապես՝ Սևանա լճի պահպանությանն ու Գեղարքունիքի մարզում էկոկրթության զարգացմանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-17 14:47:47